ՀՀ ԿԳ նախարար Արմեն ԱՇՈՏՅԱՆԸ Facebook-յան իր էջում գրել է.
ԲՀԿ-ական որոշ պատգամավորների` վերջերս արտահայտած մտահոգություններն ու հետաքրքրվածությունը գիտության և կրթության հարցերով ոգևորիչ են և հուսադրող:
Մեկ տարի լինելով Աժ-ում գլխադասային հանձնաժողովի նախագահ և 3,5 տարի նախարարության ղեկավար` առիթ եմ ունեցել մասնակցելու ոլորտային խնդիրների քննարկման տարբեր կուսակցությունների հետ:
Փաստորեն, ևս մեկ քաղաքական կուսակցությանը վերջապես կհետաքրքրեն մեր ոլորտի հիմնախնդիրները:
Հուսամ, որ այս հետաքրքրվածությունն անկեղծ է, պայմանավորված չէ քաղաքականացման գայթակղությամբ և, իհարկե, իմիտացիա չէ:
Շահագրգիռ համագործակցության ակնկալիքով: